Շենգենը փրկելու համար Եվրոպան ունի առավելագույնը 8 շաբաթ. Financial Times
The Financial Times-ի փոխանցմամբ՝ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Եվրամիությանը մնացել է «6-8 շաբաթ»՝ Շենգենյան համակարգը փրկելու համար: «Գարնան գալու հետ մեկտեղ կաճի ներգաղթյալների հոսքը, որը կարող է առաջացնել համակարգի անշտկելի կործանում, քանի որ Շենգենյան համաձայնագրի անդամ-երկրները կձգտեն վերականգնել սահմանների վերահսկողությունը: Մենք այլևս չենք կարող հաղթահարել նման քանակությունը»,- հայտարարել է նա: Այդ դիրքորոշումը պաշտպանել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:
