Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամը շուտով կհաղթահարվի
Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական ճգնաժամը շուտով կհաղթահարվի: Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ: Քուրթուլմուշի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն ուղղակիորեն կապված չէ ռուսական ինքնաթիռի հետ: Այնուհետև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները աստիճանաբար կչեղարկվեն:
