Զոքանչին կացնով սպանելու մեջ կասկածվողը նվերներով եկել է երեխայի ծնունդին, սակայն թույլ չեն տվել տեսնել նրան (տեսանյութ). Tert.am

31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր նախկին զոքանչին սպանելու ու աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ մեջ, շուրջ երկու տարի է ամուսնալուծված է։ Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևաններից մեկը պատմեց, որ վաղ առավոտից հարևանները քննարկում են, թե ինչ է եղել, ինչպես: Քանի որ անմիջական դռկիցը հրաժարվեց մեզ հետ խոսել՝ զբաղված լինելու պատճառով, մյուսն էլ պատճառաբանեց, որ չի գիշերել տանը, դեպքին չի մասնակցել, զրուցեցինք հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքով՝ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով: «Կինը չի թողել, որ երեխուն տեսնի: Երեկ երեխու ծնունդն ա եղել, նվերներով եկել ա, չեն թողել, որ տեսնի: Երկու տարի ա բաժանված են, երկու տարի ա, ինչքան գիտեմ, էս խնդիրը կա: Դատարանի որոշում կա, որ պիտի երեխում ինչ-որ երկու ժամով տեսնի, բայց չեն թողել»,- պատմեց հարևանը: Նա ասաց, որ կասկածյալը «լավ, նորմալ» մարդ է, տաքսի է վարում, որևէ վատ արարքով աչքի չի ընկել, պարզապես «հասցրել են դրան», որ հավանաբար նման քայլի է դիմել: Հարևանը պատմեց նաև, որ մինչ այդ հենց կասկածյալի համար էին կանչել շտապ օգնության մեքենա, որովհետև վիճաբանություն էր եղել, նախկին կինն ու զոքանչը հարվածել էին իրեն, որ հերթական անգամ եկել է երեխային տանելու: Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Tert.am-ը ֆիքսեց, որ դեպքի վայրում դեռևս շարունակում են արյան հետքեր մնալ, հարևանները հասցրել են լվանալ շենքի մուտքը, բայց պատերին հետքերը շարունակում են մնալ: Դռան վրա էլ նշումներ կան՝ դրա փակ լինելու մասին, աստիճանավանդակներին դեղին եզրերով ժապավեններ կան: Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է:  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am