«Brexit-ի աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել». Տուսկ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մենք գիտենք, որ Brexit-ի աշխարհաքաղաքական հետևանքները կարող են շատ լուրջ լինել: ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ հարաբերությունների պահպանումը պատասխանում է Եվրոպայի և Ամերիկայի շահերին»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններից հետո:
