Կրեմլում «արդեն մտածում են, թե ինչպես Թուրքիային դուրս բերեն ՆԱՏՕ-ից». Der Spiegel
Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը ակտիվ տեմպով է ընթանում, իսկ Կրեմլում «արդեն մտածում են, թե ինչպես Թուրքիային դուրս բերեն ՆԱՏՕ-ից», գրում է գերմանական Der Spiegel պարբերականը: Spiegel-ը Ռուսաստանին և Թուրքիային համեմատում է «երիտասարդ սիրահարների» հետ: «Այն պահից, երբ Էրդողանը ներողություն պարունակող նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երկու երկրները մերձեցան արագացված տեմպով»,-գրում է Spiegel-ը: Թուրքիայի և Ռուսաստանի հետևում 12 պատերազմ կա, և նրանք տարածաշրջանային մրցակիցներ են Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում:
