Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է անհետացել
Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացնում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ոչ մի տեղեկություն չկա «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Խագանի Նասիրովի մասին: «Հաշվի առնելով նման դեպքերը՝ հնարավոր է ենթադրել, որ Նասիրովը կալանավորված է»,- ասել է փաստաբանը: Կուսակցությունում ենթադրում են, որ ակտիվիստի ձերբակալության պատճառ կարող էին լինել նրա քննադատությունները երկրի իշխանությունների հասցեին՝ կապված Բաքվում կազմակերպված «Ֆորմուլա-1» մրցաշարի հետ:
