Պեսկովը՝ Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերություններին: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ Ռուսաստանը միշտ բաց է երկխոսության համար ու հետաքրքրված է համագործակցությամբ, սակայն միայն՝ փոխշահավետ և հաշվի առնելով փոխադարձ հետաքրքրությունները:«Հաշվարկում ենք, որ առողջ բանականությունը այնուամենայնիվ կհաղթանակի»,- ասել է Պեսկովը: Ինչպես նշել է, որ Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրությունը բարձր է:
