Պուտինը հանձնարարել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել ՌԴ-ում արտերկրից, առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրներից ժամանած զինվորականների ուսուցումը, հայտնում է RIA Novosti-ն: «Մեր ռազմական ուսումնական հաստատություններում քիչ թիվ չեն կազմում առաջին հերթին՝ ՀԱՊԿ երկրների շրջանավարտները և ոչ միայն: Իհարկե, շատ ճիշտ է, որ շարունակում ենք այդ աշխատանքը: Հետագայում էլ է հարկավոր այդպես վարվել»,-հայտարարել է Պուտինը:
