ՆԱՏՕ-ի կոմյունիկեում`նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
RIA Novosti-ն հայտնում է,որ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է ,որ ՆԱՏՕ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը ու զերծ մնալ բռնություններից: «Ես ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում մենք կհիշատակենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեր ուղերձում կոչ ենք անում կողմերին կրճատել լարվածությունը, զերծ մնալ բռնություններից և շարունակել փորձել գտնել խաղաղ և բանակցությունների վրա հիմնված որոշում: Մենք աջակցում ենք այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտնել է Ստոլտենբերգը լրագրողներին մինչ գագաթաժողովն սկսելը:
