Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
