Դալլասում սպանվել է հրաձգության չորրորդ հրձիգը
Reuters-ը հայտնում է,որ Դալլասում ոստիկանների հետ հրաձգության հետևանքով սպանվել է հրաձգության մեջ կասկածվող չորրորդ անձը: Նշվում է, որ հրաձգությունը եղել է մանրամասն պլանավորված: Հրաձգության հետևանքով սպանվել է 5 իրավապահ, 10-ը վիրավորվել էր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի մարդ կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք այդ ժամանակ ապահովել են Դալլասում անցկացվող բողոքի ակցիան՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների: Նախնական տեղեկություններով՝ ոստիկանները սպանվել են դիպուկարարի ինքնաձիգներից: Ոստիկանների դեմ բողոքի ցույցերն սկսվել էին այն բանից հետո, երբ համացանցում 2 օրվա տարբերությամբ հայտնվել էին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում արված տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները սպանում աֆրոամերիկացիների:
