Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամկետ է հայտնել
«Ծրագրվում է այս ամսվա վերջում կամ օգոստոսին: Ժամկետի հստակացվելուց հետո այդ մասին կհայտարարվի»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագահները հեռախոսազրույց ունեցան, որից հետո հայտարարվեց նրանց հնարավոր հանդիպման մասին:
