ՌԴ-ն աշխատում է վերականգնել չարտերային թռիչքները դեպի Թուրքիա
Вести.ру-ն` «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Օլեգ Սաֆոնովին հղումով հայտնում է,որ ՌԴ իշխանություններն աշխատում են կարճ ժամկետներում վերականգնել չարտերային թռիչքները դեպի Թուրքիա: «Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ապագայում չարտերային փոխադրումը կվերականգնվի»,- ասել է նա և ընդգծել է, որ ցանկացած հանգիստ պետք է ապահով լինի` նշելով, որ անցյալ տարում Թուրքիայում 256 ահաբեկչություն է տեղի ունեցել:
