ՀՀ-ն պետք է շարունակի խաղալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի բլոկերի մեջ.Ա.Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց.«Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը դրական կամ բացասական որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա: Ընդհակառակը, կարծում եմ, որ գոնե սահմանի երկայնքով ապահովության, անվտանգության խնդիրն ավելի կուժեղանա, որովհետև եթե Ռուսաստանն ու Թուրքիան, բացի ամեն ինչից, անվտանգության հարցերի հետ պետք է շփվեն, տեռորիզմի դեմ պայքարեն, սահմանը պետք է, որ ավելի ապահով լինի: Ղարաբաղյան հարցում, դժվար թե, առաջխաղացում լինի, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն Ադրբեջանի հետ. կմնան նույն բարեկամական հարաբերությունները»: «Կարող է մի փոքր ավելի ճկուն լինի Թուրքիան ԼՂՀ հարցերի ուսումնասիրման և  հետագա զարգացման համար:  Իմ կարծիքով՝  նվազում  է Ադրբեջանի  հնարավորությունները  Ռուսաստանի հետ հետագա զարգացումների համար,  որովհետև Բաքուն որքան էլ ճկուն քաղաքականություն վարի, չի կարող հավասար ուժերով խաղալ Անկարայի և Մոսկվայի միջև»,-ասաց Ա. Նավասարդյանը և հավելեց,որ ոչ մի լավ բան չի սպասում նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում, չնայած, նրա խոսքով,  ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի հայտարարությունները Երևանում ավելի դրական էին հայկական կողմի համար, քան՝ կարելի էր սպասել: «Նման պայմաններում Հայաստանի դիվանագիտությունը պետք է համակարգված մոտեցում ցուցաբերի: Հայաստանն, իմ կարծիքով, պետք է շարունակի խաղալ երկու բլոկների մեջ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, որովհետև այստեղ մենք այլ ելք չունենք: Հայաստանի բոլոր հնարավորությունները խոսում են այն մասին, որ այստեղ կարող ենք շատ լուրջ դեր խաղալ, որովեհտև մեր գործոնները շատ ուժեղ են՝ մենք ունենք քրիստոնեական, եվրոպական արժեքներ, հանդիսանում ենք արևելյան քաղաքակրթության մասնիկը և, վերջին հաշվով, մենք ունենք շատ ուժեղ, հզոր  ներուժ, որը կոչվում է Սփյուռք»,-ասաց Նավասարդյանը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am