Թայֆունի պատճառով կան զոհեր
«РИАНовости»-ին ,որ Թայվանի արևելյան ծովափում «Նեպարկ» թայվունի պատճառով զոհվել է առնվազն 2 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 60-ը:
«Փոթորիկը Պենհու կղզիախմբի բոլոր շրջանների համար վտանգ է պարունակում», - նշել են օդերևութաբանական կենտրոնից:
Ուրբաթ առավոտյան դրա էպիկենտրոնը գտնվել է Գաոսյուն քաղաքից 20 կմ հեռավորության վրա: «Նեպարկ»-ը շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ 13 կմ/ժ արագությամբ: Կա մտավախություն, որ այն կառաջացնի հեղեղներ և սողանքներ:
Աղետի հետևանքով շրջանում դադարեցրել են նավերի շարժը, նաև չեղյալ են հայտարարվել չվերթները:
