Մոսկվայի մետրոյի 6 կայարան փակվել է
Մոսկվայի մետրոյում տեխնիկական անսարքությունների պատճառով կասեցվել է գնացքների երթևեկությունը «Կոտելնիկիիից» մինչև «Կուզմինկի» կայարան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝հղում կատարելով Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությանը: Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ գնացքների երթեկության բացակայությունը լարման բացակայությունն է: Ուղևորների համար տրամադրվել են անվճար ավտոբուսներ, հայտնում է TASS-ը: Սոցցանցերում օգտատերերը բողոքում են անվճար ավտոբուսներում մարդկային կուտակումներից:
