Պուտինը հրաման է տվել սպանել Լիտվինենկոյին

Բրիտանացի հետաքննիչները նշել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, անձամբ է հաստատել Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը: Այդ ռուսական հետախույզը հակառակվել էր վարչակարգին՝ Պուտինին վերագրելով մանկապղծության հակվածություն։ Դրանից հետո նա արտաքսվել էր Մեծ Բրիտանիա: Ինը տարի շարունակվող հարցերը՝ արդյո՞ք Ալեքսանդր Լիտվինենկոն սպանվել է, ո՞վ է դա արել և ո՞վ է հրաման արձակել դա անել, կարծես թե իրենց պատասխաններն են գտնում: Մեծ Բրիտանիայի կառավարության հետաքննության եզրակացության համաձայն, Ռուսաստանի Դաշնային անվտանգության գործակալությունը և պետությունն ուղղակիորեն պատասխանատու են Լիտվինենկոյին մահացու թունավորելու մեջ: Հետաքննության ղեկավար Ռոբերտ Օուենը գրեթե համոզված է. «Ես եզրակացրել եմ, որ ՖՍԲ-ի ղեկավարը և նաև նախագահ Պուտինը, հնարավոր է, որ հաստատել են Լիտվինենկոյի սպանությունը», – ասել է նա: Իր ամուսնու մահանալուց ի վեր Մարինա Լիտվինենկոն պատասխաններ է պահանջում: Երեքշաբթին ազդարարեց երկար պայքարի ավարտը. «Ես իհարկե շատ շոյված եմ, որ Պուտինին իր սպանության մեջ մեղավոր համարելու մասին, մահճին իմ ամուսնու արտաբերած բառերը, հաստատվեցին՝ անկախության  ու արդարության բարձր չափանիշներ ունեցող անգլիական դատարանում», – ասել է Մարինան: Լիտվինենկոն ՖՍԲ-ի գործակալ էր, սակայն 1998 թ-ին դառնալով Պուտինին քննադատողներից մեկը, նա լքել էր Ռուսաստանը և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում: Լիտվինենկոն դարձել էր այլախոհ. «Ուստի այժմ ես ըմբռնում եմ, որ եկել է պահը: Ես չեմ վախենում իմ կյանքի համար, ես երբեք չեմ վախեցել: Եթե վախենայի,  չէի անի այն, ինչ անում եմ այժմ», – ասել էր Լիտվինենկոն: Լոնդոնի կենտրոնում գտնվող այս հյուրանոցի տաղավարում էր, ուր 2006 թ-ի նոյեմբերին Լիտվինենկոն հանդիպել էր երկու ռուս գործակալների  և նրանց հետ խմել թեյ, որը ռադիոակտիվ պոլոնիումով էր թունավորված: Ռադիոակտիվ թունավորումը տարածվել էր հյուրանոցից դեպի փողոցները։ Հետաքննիչները դա նկարագրում են իբրև միջուկային հարձակում Լոնդոնի սրտում: Լիտվինենկոն մահացել էր 23 օր տևած հոգևարքից հետո: Մինչ այդ նա խնդրել էր լուսանկարել իրեն, նրա կնոջ խոսքերով՝ ցույց տալու համար, թե ինչ է արել Պուտինը: Ռուսաստանցի պաշտոնյաները ժխտում են Լիտվինենկոյի մահվան հետ իրենց կապ ունենալը, սակայն նրանք երբեք չեն թաքցրել իրենց ատելությունը նրա նկատմամբ և իրենց զայրույթը նրա դավաճանության կապակցությամբ: ՖՍԲ-ի գործակալները Մոսկվայի արվարձանում գտնվող ուսումնական կենտրոնում նրա դիմանկարը օգտագործում են իբրև թիրախ կրակային պատրաստության ժամանակ: Այժմ Մեծ Բրիտանիային կոչեր են հնչում արտաքսել ռուսաստանցի գործակալներին և տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որ կապված են եղել մարդասպանության հետ: Ամերիկայի ձայն

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am