Պուտինի հետ հանդիպման հարցը մնում է օրակարգում. Էրդողան
Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նոր սպառնալիքներին դիմագրավելու համար պետք է ավելի հզորանա: Հաղորդվում է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին: Էրդողանը հայտարարել է, որ օրակարգում է գտնվում այս ամսվա վերջին կամ օգոստոսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, և երբ այդ հարցում լինի հստակություն, ապա կհայտարարվի դրա մասին: Էրդողանի խոսքերով` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի և մասնավորապես Իրաքի ու Սիրիայի զարգացումները, ինչպես նաև Ստամբուլի, Իրաքի, Սաուդյան Արաբիայի ահաբեկչական հարձակումները:
