ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է «հակաահաբեկչական փաթեթ»-ի շրջանակում հաստատել համացանցում նամակների ապակոդավորման, ինչպես նաեւ կոդավորման բանալիների փոխանցման կարգը:
Այս մասին գրում է Interfax-ը:
Հանձնարարության իրականացման վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 20-ը:
Հունիսին ՌԴ պետդուման եւ դաշնային խորհուրդը հավանության էին արժանացրել պատգամավոր Իրինա Յարովայի եւ Դաշնության խորհրդի անդամ Վիկտոր Օզերովի կողմից առաջադրված «հակաահաբեկչական փաթեթ»-ի փոփոխությունները, ըստ որոնց քրեական պատասխանատվություն է սահմանվում միջազգային ահաբեկչական գործողություն իրականացրած անձանց համար, պատիժ` իշխանությունների բռնի տապալմանն ուղղված հանրային կոչերի, ինչպես նաեւ դեսպանատների վրա հարձակումների դեպքում: Փաթեթի եւս մեկ օրենք պարտավորեցնում է կապի օպերատորներին եւ ինտերնետ-ընկերություններին մինչեւ 6 ամիս ժամանակահատվածում պահպանել տեքստային հաղորդագրությունները, ձայնային տեղեկատվությունը, նկարները, տեսահոլովակները. Օպերատորները նաեւ պետք է պահպանեն հեռախոսազրույցների, ինչպես նաեւ հաղորդագրությունների ստացման եւ փոխանցման մասին տեղեկատվությունը մինչեւ 3 տարի ժամանակահատվածում:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը