«Փյունիկը» դուրս մնաց Եվրոպա լիգայից

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հաղթեց «Եվրոպային», սակայն դուրս մնաց հետագա պայքարից: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Սարգիս Հովսեփյանի թիմը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: 12-րդ րոպեին «Եվրոպայի» կազմում խաղի հաշիվը բացեց Խոսե Միգել Գոնսալեսը: 25-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսում՝ 56-րդ րոպեին, «Փյունիկն» առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Ռոբերտ Մինասյանը: Գոլը ոգեւորեց հայկական թիմի ֆուտբոլիստներին, եւ նրանք փորձեցին զարգացնել հաջողությունը, սակայն մրցակցի դարպասը գրավել այլեւս չկարողացան, թեեւ որոշ դրվագներում անհանգստացրեցին մրցակցի պաշտպաններին ու դարպասապահին. 2:1: Այս թիմերի առաջին հանդիպումը Ջիբրալթարում ավարտվել էր «Եվրոպայի» 2:0 հաշվով հաղթանակով, հետեւաբար հաղթելով ընդհանուր 3:2 հաշվով՝ 2-րդ փուլ է անցնում հենց «Եվրոպան»: Հայկական թիմերից Եվրոպա լիգայում պայքարը կշարունակի «Շիրակը», որը քիչ առաջ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում պայքարից դուրս թողեց Գորիի «Դիլային»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am