Գյումրիի «Շիրակը» հաղթահարեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլը եւ կշարունակի պայքարը մրցաշարում:
Այսօր Գյումրիում կայացած պատասխան խաղում գյումրեցիները հյուրընկալեցին Գորիի «Դիլային»: Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց, բայց ահա երկրորդի 84-րդ րոպեին Վահան Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց հյուրերի դարպասը: Այդ գոլն էլ վճռեց խաղի ելքը:
Ընդհանուր հաշիվը դարձավ 1:1, քանի որ առաջին խաղն ավարտվել էր վրացի ֆուտբոլիստների նվազագույն հաղթանակով: Մրցավարի կողմից ավելացված 30 րոպեներին կողմերին չհաջողվեց խախտել հավասարակշռությունը: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրից մեր ֆուտբոլիստները՝ 4:1:
Այդպիսով, «Շիրակը» մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Հիբերնիան» (Մալթա) – «Տրնավա» (Սլովակիա) զույգի հաղթողի հետ:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը