ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կպահպանվեն մինչև Դոնբասի հակամարտության ավարտը. Քերի
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կշարունակվեն այն դեպքում, եթե նա չիրագործի Դոնբասի հակամարտության լիցքաթափմանն ուղղված իր պարտականությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքներով՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Պյոտր Պորոշենկոյի կարծիքով էլ Քերիի այցը փաստում է Ուկրաինայի հանդեպ ունեցած Միացյալ Նահանգների վստահությունը: Նշվում է, որ Քերին դեռ մի շարք այլ հանդիպումներ էլ կունենա Կիեւում: Ուկրաինա նա ժամանել է Վրաստանից, որտեղ այդ երկրի վարչապետի հետ ստորագրել է հուշագիր՝ երկու երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին:
