Ճապոնիայում շոգից տուժել է մոտ 500 մարդ. կան զոհեր
Ինչպես նշել է NHK հեռուստաալիքը, Ճապոնիայի Յամանասիի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38,8 աստիճան, Տոկիոյում եղել է 37,7 աստիճան:Ինչն էլ հանգեցրել է ջերմային հարվածներով 490 մարդու հոսպիտալացման, նրանցից 3-ը մահացել են: Մի քանի օրվա դադարից հետո Ճապոնիայում տապը կրկին մոլեգնել է եւ, ըստ կանխատեսումների՝ կշարունակվի՝ օդի 30 աստիճանից բարձր ջերմաստիճանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 27-ից հուլիսի 3-ը շտապօգնության մեքենայով հիվանդանոցներ են տեղափոխվել 2847 անձինք՝ եռակի ավելի, քան մեկ շաբաթ առաջ։ Նրանցից 6-ը մահացել էին։
