Զինված հարձակում՝ ռեստորանի վրա
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ռեստորաններից մեկի վրա, գրում է Anadolu գործակալությունը: Հարձակման հետևանքով սպանվել է 3 մարդ, 3-ը վիրավորվել է: Նահանգի ոստիկանությունը սկսել է հարձակումն իրականացրած անձանց որոնողական աշխատանքները:
