Ռուսաստանն առանց պատասխանի չի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի նԱՏՕ-ի սպառազինութունների ընդլայնումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Մեզ անհանգստացնում է ՆԱՏՕ-ի ակտիվությունը մեր սահմաններին,- ասել է նա:- Մեր առջև դրված են բանակի արդիականացման հանձնարարություններ, անցկացվում են զորավարժություններ, սակայն այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքում, մենք ուժեր չենք տեղակայում արտերկրում: Եթե նրանց ընտրությունը սպառազինության մեծացման և ագրեսիվ հռետորաբանության մեջ է, ապա մենք դա առանց պատասխանի չենք թողնի»,- ասել է նա։
