Վրաստանում վիզաները չեղյալ կհայտարարվեն, Թբիլիսին ողջունում է
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները ուրախ են, որ Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին և հուսով են, որ շուտով երկրի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի գնալ Եվրոպա: Նշվում է, որ ներկայում տվյալ հարցի շուրջ իրենց կարծիքը պետք է հայտնի նաև քաղաքացիական ազատությունների հարցերով ասամբլեայի կոմիտեն, հաջորդ փուլը պետք է դառնա Եվրախորհրդարանի կողմից վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը:
