15 տարում առաջին անգամ
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ Վրաստանը Համաշխարհային բանկի վերջին դասակարգմամբ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կատեգորիայից տեղափոխվել է միջին ու բարձր եկամուտներ ունեցող երկրների խումբ: «Այդ դասակարգման հարցում Վրաստանն առաջընթաց չէր ունեցել վերջին 15 տարում: Դա շատ կարևոր է մեր երկրի ներդրումային միջազգային իմիջն ու Վրաստանի ճանաչելիությունը մեծացնելու համար»,- ասել է նա: 2015 թվականին Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 3800 դոլար, ինչը 2.3 տոկոսով ավելին է 2014 թվականի ցուցանիշի (մոտ 3700 դոլար) համեմատ:
