Սև ծովում կսրվի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև պայքարը
Ռուսաստանը ստիպված կլինի բախվել Սև ծովում ՆԱՏՕ-ի ավելի հաճախակի արտագրոհների՝ ի դեմս այդ տարածաշրջանի նկատմամբ դաշինքի բարձր հետաքրքրության։ Նման կարծիք են հայտնել ամերիկյան ռազմական վերլուծական Stratfor ընկերության փորձագետները։ Համաձայն նրանց զեկույցի՝ մոտ ժամանակներս սևծովյան տարածաշրջանում ազդեցության համար պայքարը, «անշուշտ, կսրվի»։ Սև ծով ելք ունեցող ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են պատրաստ աջակցել տարածաշրջանում դաշինքի ուժերի մեծացմանը։ Մինչ Ռումինիան կլինի ուժեղացման կողմնակից, Բուլղարիան և Թուրքիան կարող են դրսևորել զսպվածություն՝ չցանկանալով թշնամություն Ռուսաստանի հետ։
