2016-ին սոցփաթեթի հանգստի բաղադրիչը դեռ գործելու է.նախարար

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց.«Սոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչը 2016 թվականի համար գործելու է, այն կասեցվելու միայն 2017 թվականից: Դեռևս խոսք չի գնում բաղադրիչը հանելու մասին, ինչպես վարչապետը նշեց, խոսքը կասեցնելու մասին է՝ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի շրջանակում: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրություններն առաջիկայում կավարտվեն և բյուջետային հայտի շրջանակում արդեն կքննարկվի վերջնական որոշում կայացնելու հարցը: Բաղադրիչն այս տարի գործելու է, բնականաբար: Այս պահի դրությամբ՝ 2017-ի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ մասով ծախսեր նախատեսված չեն»: Դեռևս վաղ է վերջնական եզրակացություն անել, թե ինչպիսի՞ն կլինեն լուծումներըԴրանք կլինեն օբյեկտիվ, ճիշտ և ելնելով իրավիճակից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծրագրից կան շատ պարտաճանաչ օգտվողներ,հայտարարեց նախարարը և հավելեց,որ  պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի.«Չարաշահումները հետևյալում են. շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց կատարվում են վճարումներ, այդ կարգի խնդիրներ են եղել: Ավելի մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն: Վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք և ամբողջական պատկերը ներկայացնելուց հետո որոշումը կկայացվի: 2016-ի հետ կապված որևէ խնդիր չկա»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am