Շախմատը հակասում է իսլամին. մուֆթի
Շախմատը հակասում է իսլամին: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթի Աբդուլ-Ազիզ իբն Աբդուլլահ աշ-Շեյխը` հեռուստաշոուի ընթացքում պատասխանելով հեռուստադիտողների հարցերին: Գերագույն մուֆթիի խոսքով, շախմատը ժամանակի անիմաստ վատնում է, ինչպես նաեւ խաղացողների միջեւ ատելություն եւ թշնամություն է բորբոքում: Աշ-Շեյխն ավելացրել է, որ շախմատը համապատասխանում է «մոլախաղ» ձեւակերպմանը, նշանակում է` արգելված է իսլամի ավանդույթներով, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ին: Իմիջիայլոց, բրիտանական պարբերականը նշում է, որ շախմատը հազիվ թե արգելվի, բայց ամենայն հավանականությամբ «աննշան արատի» կարգավիճակ կստանա, ինչպիսին երաժշտությունն է:
