Պուտինը սկանդալային հակաահաբեկչական օրենքներ է ստորագրել
Lenta.Ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է այն մասին,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքների հակաահաբեկչական փաթեթը: Օրենքները նախատեսում են ցմահ բանտարկություն սահմանել միջազգային ահաբեկչության համար, քրեական պատասխանատվության ենթարկել 14 տարեկանից և պարտավորեցնել կապի, մեսենջերների և սոցցանցերի օպերատորներին պահել օգտատերերի բոլոր նամակագրություններն ու գրառումները,այն մշակվել է Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայայի և Անվտանգության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովի կողմից: Փաստաթուղթը հունիսի 24-ին ընդունվել էր ստորին պալատի կողմից և հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից հունիսի 29-ին:
