Օբամեյանգը հաջողություն է մաղթել Մխիթարյանին
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հաջողություն է մաղթել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ֆուտբոլիստները միասին գերմանական ակումբում հանդես են եկել 2013-ից 2016 թվականներին:
«Հենրիխ Մխիթարյան, քեզ լավագույնն եմ մաղթում, եղբայրս»,- թվիթերյան իր էջում գրել է Օբամեյանգը:
