Ռադայում պատգամավորները նստացույց են հայտարարել
«112 Ուկրաինան»-ի փոխանցմամբ, «Բատկիվշչինա» և Արմատական կուսակցության պատգամավորները Ուկրաինայի Գերագույն ռադայում նստացույց են հայտարարել ,խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն:
«Մենք անցնում ենք բողոքի այլ ձևի: Մենք այստեղ չենք կռվի … Մենք հայտարարում ենք նստացույց»,- հայտարարել է Լյաշկոն:
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, որ ցանկացած ոք կարող է ելույթ ունենալ ամբիոնի մոտից, դա նշանակում է, որ սրահում այսօր չի լինի ամբիոնի արգելափակում: Կա Գերագույն ռադայի աշխատանքի ապահովում»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին:
