Brent-ը գերազանցել է 29 դոլարը
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են աճուրդի տվյալները: WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 4.09 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 29.51 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի մատակարարումները թանկացել են 4.85 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 29.16 դոլարի:
