Քերին Վրաստանից ուղևորվել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ճանապարհել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն, նրա տեղակալ Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Թբիլիսիից նա ուղևորվել է Կիև: Քերին երեկ ժամանել էր Թբիլիսի, հանդիպել Վրատանի նախագահի, վարչապետի, ԱԳՆ ղեկավարի հետ, մասնակցել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի նիստին, իսկ այսօր հանդիպել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարների հետ:
