Ադրբեջանի նոր ծրագիրը
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում այժմեական է մնում զբոսաշրջային հատուկ գոտիների ստեղծման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սևինջ Հասանովան: Նրա խոսքով՝ արդեն իսկ պատրաստվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում: «Ծրագրված է Կասպիցի ջրատարածությունում ստեղծել զբոսաշրջային հատուկ գոտիներ: Այստեղ ծրագրված է զարգացնել լողափային զբոսաշրջությունը և զբոսաշրջային ողջ ենթակառուցվածքները: Գործարարները ներդրումների խթանման մեխանիզմի միջոցով կարող ենք ստեղծել բարելավված ենթակառուցվածք»,- ասել է նա:
