Առեւանգել են Միխայիլ Սահակաշվիլիի Land Cruiser-ը
Կիեւում անհայտ անձնինք հուլիսի 6-ին առեւանգել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի երկրամասի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի ամենագնաց մեքենան: Այս մասին հայտնում է strana.ua-ն՝ հղումով Ուկրաինայի դատախազությունում իր ունեցած տվյալներին: Ըստ այդմ՝ հաղորդվում է, որ Սահակաշվիլիի թանկարժեք Toyota Land Cruiser մեքենան առեւանգել է Գուգա մականունով հայտնի Սերգեյ Գլոնթիի հանցավոր խմբավորման կողմից:
