Բացառիկ հարցազրույց Լևոն Հայրապետյանի դստեր հետ. լուսանկարներ

Հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի դստեր՝ Զառայի կյանքում  հոր ձերբակալությունից հետո շատ բան փոխվեց: Աղջիկը վստահ է, որ հորը ձերբակալել են անհիմն, ինչպես որ հազարավոր հայեր, ովքեր՝ ի պաշտպանություն  ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի  կազմակերպեցին  ստորագրահավաք և  երթ: Զառան նույնպես մասնակցում էր դրանց և հիմա էլ երազում է հոր ազատության մասին: Wnews.am-ը հանդիպել և զրուցել է Լևոն Հայրապետյանի դստեր՝  Զառա Հայրապետյանի  հետ: 10404896_1561131094166112_4896544368211476905_n Զառա, կպատմե՞ս քո մասին։ Քանի՞ տարեկան ես, ինչո՞վ ես զբաղվում։ 15 տարեկան եմ , սովորում եմ դպրոցում, ուսումնասիրում եմ լեզուներ, զբաղվում եմ նկարչությամբ, քանի որ ուզում եմ դառնալ դիզայներ: Ո՞վ է մանկության  տարիներին ավելի շատ  զբաղվել քո դաստիարակությամբ՝ մա՞յրդ , թե՞ հայրդ: Հիմնականում մայրիկս է զբաղվել իմ դաստիարակությամբ,  բայց հայրս էլ իր բացառիկ հայրենասիրությամբ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Լևոն Հայրապետյանը խի՞ստ հայր է: Այո հայրս շատ խիստ է, բայց, միաժամանակ, չափազանց բարի: Նրա դուստրը լինելը ի՞նչ պարտավորություններ է քո առջև դնում: Հորս դուստրը լինելը պարտավորեցնում է լինել շատ զուսպ և համեստ և, իհարկե լավ սովորել, որպեսզի հասարակությանը պիտանի լինեմ, ինչպես հայրս:13434683_1724685554477331_1642584258342749468_n Ի՞նչ կարեւոր խորհուրդ ես ստացել հորիցդ, որը հաճախ ես կիրառում։ Սիրել հայրենիքը և նվիրված լինել հայրենիքին: Նաև լինել ազնիվ: Քո կարծիքով ո՞րն է Լևոն Հայրապետյանին լավագույնս բնութագրող հատկանիշը: Հորս լավագույնս բնութագրում է բարությունը: Հայրդ բարերար է , ով բազմիցս օգնել է Արցախի ժողովրդին, ինքդ եղե՞լ ես այնտեղ: Ի՞նչ կպատմես Արցախի մասին: Իհարկե, ես ամեն տարի մեկնում եմ Արցախ՝ հպարտությամբ, Արցախն իմ տունն է: Շատ գեղեցիկ բնություն ունի և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Շատ եմ սիրում Վանք գյուղը, որը հորս միջոցներով վերածվել է դրախտավայրի: 13557735_1732949523650934_5653064729764285352_n Հայրդ տանը խոսո՞ւմ էր իր գործերից: Չէր խոսում: Նա ընդհանրապես չի սիրում խոսել գործերի մասին, նա սիրում է գործել: Ի՞նչ փոխվեց քո կյանքում հորդ ձերբակալությունից հետո։ Այս երկու տարիների ընթացքում  ես կարծես ավելի մեծացա, հասկանցա, թե որքան անազնվություններ կան աշխարհում: Ե՞րբ ես վերջին անգամ զրուցել նրա հետ եւ ի՞նչ է քեզ ասել։ Ձերբակալվելուց հետո  հայրս ասաց, որ  ես շատ ուժեղ լինեմ ու որ ազնվությունը, միևնույն է, կհաղթի:  Ի՞նչ ես մտածում դու հորդ ձերբակալության մասին: Ես միայն կարող եմ ասել, որ անհիմն են մեղադրել հորս: Ի՞նչ մասին ես երազում։ Երազում եմ հայրիկիս ազատության մասին:image   Նյութի աղբյուրը՝ Wnews.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am