Պաշտոնյաները հայտարարում են՝ հանգստանալու են Արցախում, բայց Սան Ռեմոյում համարներ են բրոնյա անում. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ իրենց հերթական արձակուրդը պատրաստվում են անցկացնել Արցախում: Hayeli.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով պատգամավորների կողմից Արցախում հանգստանալու վերաբերյալ  հայտարարությունների մասին, նշեց. «Թույլ տվեք տարբերվել գրեթե  բոլոր պաշտոնյաներից, պատգամավորներից,  և չհնչեցնել՝  «Իմ հանգիստն անցկացնելու եմ Արցախում» հայտնի նախադասությունը: Իսկապես, սիրելով և գնահատելով Արցախը, հայտարարում եմ՝  իմ  ամառային արձակուրդն  այնտեղ չեմ անցկացնելու: Գիտեք՝ շատերի համար հայրենասիրությունը մի տեսակ փեշակ է դարձել, նույնիսկ իրենց կենցաղ են փորձում կեղծ հայրեանսիրության տարրեր ներդնել: Վստահ եմ՝ բոլորը միաբերան հայտարարում են, թե իրենց հանգիստն Արցախում են անցկացնելու, բայց նիցաներում, սան ռեմոներում համարներ են բրոնյա անում: Կարելի է լրագրողական հերթապահություն սահմանել և տեսնել՝ էդ հայտարարողներից քանիսն են իրենց նիցաները թողնելու և գան Արցախ: Չի՛  կարելի Արցախը շահարկելով էժանագին դիվիդենտներ հավաքել: Հանգիստ թողե՛ք Արցախը և էժան PR դիվիդենտներ վաստակեք այլ տիրույթներում, եթե դա Ձեզ պատիվ է բերում»: ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝  որևէ տեղ չի մեկնելու հանգստի, քանի որ առջևում նաև ՏԻՄ ընտրություններն են և մարզային այցերը բավական խիտ են: «Ընտանիքիս մյուս անդամները մեկնելու են Հունաստան: Եթե ստացվի, գոնե երեք-չորս օրով կփորձեմ միանալ նրանց, որովհետև ինձ համար հանգիստը  ծովն է,  բացառապես՝ Միջերկրական ծովը»: Հարցին, թե նախընտրում է հանգստանալ Հայաստանում թե դրսում, տիկին Զոհրաբյանը պատասխանեց.«Ո՛չ,  երբեք չեմ հանգստանա ՀՀ-ում: Անմակարդակ սպասարկում, գլխից մեծ գներ. ես նման տեղում  երբեք չեմ  կարող հանգստանալ:Այդքան հարուստ չեմ Հայաստանում հանգստանալու շռայլությունն ինձ թույլ տալու համար:  Նույնիսկ Միջերկրական ծովափերում  մեկշաբաթյա հանգիստը շատ ավելի մատչելի է, քան Հայաստանում»,-խոսքը եզրափակեց ԲԿՀ խմբակցության ղեկավարը:                                            

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am