Ղարաբաղի հարցը քննարկել է Օբաման ու Պուտինը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել ԱՄՆ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է Սպիտակ տունը: «Նախագահ Օբաման հայտնել է իր պատրաստակամությունը՝ ինտենսիվացնել ջանքերը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ հասնելու հակամարտության համընդգրկուն կարգավորման»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը տեղեկացրել է Օբամային՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ղեկավարի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
