Վրաստանը զենք կգնի ԱՄՆ-ից
Georgia Online-ի փոխանցմամբ՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև հուլիսի 6-ին ստորագրված հուշագիրը Վրաստանին հնարավորություն կտա ձեռք բերել պաշտպանական սպառազինություն։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: «Հուշագիրը մեզ հնարավորություն է տալիս ձեռք բերել պաշտպանական զենք ու սպառազինություն։ Այդ հուշագրի շնորհիվ մենք կկարողանանք շեշտադրում անել անվտանգության ապահովման վրա, մեր գործընկերների հետ անցկացնել ավելի շատ զորավարժություններ»։
