Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում ընդունել է Ջոն Քերիին
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին։ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Քերիին՝ Վրաստան այցելելու, երկրին ու ժողովրդավարական զարգացմանն աջակցելու համար։ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հպարտանում է Վրաստանի հետ հարաբերություններով։ Ջոն Քերին հայտարարել է. «Ես ուրախ եմ, որ մենք շուտով վերստին կհանդիպենք Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ռուս-վրացական հարաբերությունները, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցը, Վրաստանի եվրատլանտյան ընտրությունը և աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
