«168 ժամ».Քանի Հայաստանում ենք, իրար պարտք ենք

«Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարբերաբար տեղեկություններ է հրապարակում անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, որոնք առաջին հայացքից՝ չոր վիճակագրության շարքից են, սակայն իրականում արտահայտում են Հայաստանի սոցիալ-տնտեսական տխուր, ողբերգականորեն տխուր պատկերը: Օրինակ, այդ տվյալների համաձայն՝ 2016 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 14 658 գործարք: Այս գործարքներից 13,4%-ը (1964) անշարժ գույքի գրավադրման գործարքներն են։   Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի մայիսին իրականացվել է անշարժ գույքի գրավադրման 1355 գործարք։ Ինչո՞վ է պայմանավորված գրավադրման գործարքների կտրուկ՝ 45%-անոց աճը՝ ընդհանուր գործարքների քանակի նվազման ֆոնին։ Անշարժ գույքի գրավադրման աճը նշանակում է, որ զգալիորեն ավելացել են անշարժ գույքի գրավով վարկեր և փոխառություններ վերցնելու գործարքները։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ զգալիորեն ավելացել են այն մարդիկ ու ընտանիքները, որոնք այս կամ այն սոցիալական խնդրի լուծման համար այլ ելք չգտնելով՝ ստիպված դիմում են ամենածայրահեղ քայլին՝ իրենց ունեցվածքի (հնարավոր է՝ միակ կամ վերջին) գրավադրման միջոցով փոխառություններ են վերցնում՝ աստղաբաշխական տոկոսներով:   Ընդ որում, այս գրավադրումները որևէ առնչություն չունեն հիպոթեքային շուկայի հետ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, որովհետև հիպոթեքային վարկավորման դեպքում կատարվում է նաև օտարման գործարք (ձևակերպվում է առքուվաճառք և տունը գրավադրվում է բանկում)։   Այսինքն, հիպոթեքային շուկայի կտրուկ աշխուժացման դեպքում օտարման գործարքները նույնպես պետք է ավելանային։ Սակայն նույն Կադաստրի տվյալներով՝ անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2015թ. մայիսի համեմատ՝ նվազել է շուրջ 10%-ով։ Այսինքն, մեր քաղաքացիներն անշարժ գույքը գրավադրում են` այլ վարկեր վերցնելու համար։   Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն բանկերին կամ վարկային կազմակերպություններին։   Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել անշարժ գույքի գրավի դիմաց «տոկոսով փող տալու» պրակտիկան, երբ դրանով զբաղվում են անհատները՝ բավականին բարձր, բանկային՝ առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներից ավելի բարձր տոկոսադրույքով»,-գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am