Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նոր նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին, Բրյուսելում, Վարշավայում անցկացվելիք Դաշինքի գագաթաժողովից հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունում: «Մեր քննարկումները կենտրոնացած կլինեն Ուկրաինայի ճգնաժամի, ինչպես նաեւ Մինսկի համաձայնությունների լիարժեք իրականացման անհրաժեշտության ուղղությամբ: Մենք նաեւ կդիտարկենք ռազմական ակտիվությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով թափանցիկության եւ ռիսկերի նվազեցման հարցերին: Կքննարկվի նաեւ Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրադրությունը»,- ասված է հայտարարությունում:
