Դնեպրում գործարան է այրվել
Դնեպրում գործարան է այրվել: Դեպքը տեղի է ունեցել12:30-ին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը: Տեղի ԱԻՆ ծառայության աշխատակիցը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ պահեստներ են այրվել: Թե որ գործարանում է հրդեհը բռնկվել, չի հաղորդվում: Հայտնի չեն նաև հրդեհի պատճառները: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Համացանցում լուրեր են պտտվում, որ այրված գործարանը «Westa»-ն է:
