Հաջորդ որոշումը կընդունի հաջորդ նախագահը. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ռազմական գործողությունների շարունակման կամ դադարեցման որոշում կընդունի հաջորդ նախագահը, հայտնում է Reuters-ը: Նա նաև նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը առաջվա պես անկայուն է: Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է պահպանել երկրում ամերիկյան զինվորականների թվաքանակը՝ 8400 զինվոր, մինչև իր նախագահության ավարտը: Բացի այդ՝ Օբաման ընդգծել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի դերը մնում է անփոփոխ: Աֆղան ոստիկանները և զինվորականները առաջվա պես կստանան ԱՄՆ զինված ուժերի խորհրդատվությունները և օգնությունը:
