Պատժամիջոցներ՝ Կիմ Չեն Ընի նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, պատժամիջոցները տարածվում են Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող նրանց սեփական եւ այլ ակտիվների վրա: «Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ Հյուսիսային Կորեայում միլիոնավոր մարդիկ շարունակում են տառապել անտանելի դաժանությունից, ներառյալ՝ բանտարկություն, կտտանքներ, հարկադիր աշխատանք»,- ասված է հայտարարությունում:
