Ferrari-ն ներկայացրել է նոր կաբրիոլետ
Ferrari ընկերությունը ներկայացրել է LaFerrari սուպերքարի բացովի տանիքով տարբերակը, հայտնում է The Verge-ը: Նորույթն ունի նույն արագության բնութագրերը, ինչ-որ կուպե տարբերակը, որի աերոդինամիկ հատկությունների վրա դիզայներները լրջորեն տանջվել են: Մեքենան ունի 6.3 լիտրանոց V12 ներքին այրման շարժիչ և 120 կիլովատանոց էլեկտրաշարժիչ` ընդհանուր 949 ձիաուժ հզորությամբ: LaFerrari-ն զարգացնում է 96 կմ/ժ արագության 2.4 վայրկանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: Մեքենան, ինչպես նաև նրա գինն ու անունը կներկայացվեն Փարիզի ավտոսրահում այս տարվա հոկտեմբերին:
