Ավստրիայում տեղի է ունենում բոդի-արտի շքեղ փառատոն
Ավստրիայի Կարինտին քաղաքում սկսած 1998 թվականից անցկացվում է Բոդի-արտի համաշխարհային փառատոնը: Մոդելներին չի կարելի շարժվել, քանի որ նրանք նկարիչների համար ծառայում են որպես կենդանի կտավներ, հայտնում է gogetnews.info-ն:
Նկարիչները 50 երկրներից մրցում են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար՝ 6 հիմնական անվանակարգերում:
Որոշ նկարիչներ մաշկի վրա նկարում են լյումինեսցենտ ներկերով: Ուլտրամանուշակագույն լուսավորության տակ այդ ստեղծագործությունները սկսում են լուսարձակել:
