Բժիշկները Պեպեին խորհուրդ են տալիս բաց թողնել Ուելսի ընտրանու դեմ խաղը
Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն բաց կթողնի «Եվրո-2016»-ի կիսաեզրափակչի Ուելսի ընտրանու դեմ խաղը: Պորտուգալիայի թիմի բժշկական շտաբը Պեպեին խորհուրդ է տվել բաց թողնել հանդիպումը: Այդ մասին հայտնում է O Jogo-ը: Տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի թիմի մեկնարկային կազմում Պեպեին կփոխարինի Բրունո Ալվեշը: Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Ուելս հանդիպումը կկայանա այսօր, հուլիսի 6-ին, Լիոնում: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 23.00-ին:
